Այսօր մեր Հերոս Ռուբեն Առաքելյանի ծննդյան օրն է՝ մարդ, ով տեսել է պատերազմ, բայց չի կոտրվել..
Այսօր մեր Հերոս Ռուբեն Առաքելյանի ծննդյան օրն է՝ մարդ, ով տեսել է պատերազմ, բայց չի կոտրվել, ով կյանքի գնով պաշտպանել և պահպանել է իր Հայրենիքը: Այս պահին Ռուբենը գտնվում է հայրենիքից, ընտանիքից հեռու, քանի որ նա բուժման մեջ է սակայն դա նրան չի խանգարում ուժեղ և քաջ լինել:
Շնորհավոր ծնունդդ մեր հպարտություն, մեր քաջ զինվոր, պահիր միշտ քո մարդ տեսակտ, երբեք չկոտրվես, թող ժպիտտ անսպառ լինի և բոլոր խոչընդոտները ժպիտով հաղթահարես, թող իրականություն դառնան քո բոլոր լուսավոր իղձերն ու երազանքները: Շուտ առողջացիր ու վերադարձիր՝ հայրենիքը ունի քո կարիքը ժպտերես ջան: