Մեհրաբի զորամասի զինվորները
Սոֆի Մխեյանը զինվորների համար ելույթ ունեցավ առանձնահատուկ պատասխանատվությամբ։
Երբեք առիթը բաց չեմ թողնում հանդես գալու մեր պաշտպանների առջև. այն դրական լիցքերը, որ ստանում ես մեր զինվորներից, երբեք չես կարող ներկայացնել խոսքերով։ Դու քեզ գնահատված ես զգում, երբ տեսնում ես, թե ինչպես են զինվորները պարում, ուրախանում ու ժպտում։ Միշտ պատրաստ եմ մեր զինվորների օրը մի փոքր տոն դարձնել։ Բարի ծառայություն, հերոսներ։