Նոյեմբերի 20-ին լրացավ Գևորգ Մելյանի ծննդյան 20-րդ տարեդարձը
Նոյեմբերի 20-ին լրանում է թանկագին հարազատիս, ԼՂՀ Մարտակերտի սահմանամերձ զորամասում ծառայող, մասնագիտությամբ երաժիշտ, շարքային Գևորգ Էդուարդի Մելյանի ծննդյան 20-րդ տարեդարձը: Սրտանց շնորհավորում եմ Գևորգին, մաղթում քաջ առողջություն, երջանկություն, բարի ծառայություն, բարի վերադարձ դեպի հայրենի տուն: Բարեմաղթանքներիս են միանում նաև ծնողները` Էդուարդը, Սվետլանան, եղբայրները` Էդգարը, Սարգիսը, ամենալավն ու բարին մաղթում: Գևորգն արիաբար մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին, մերօրյա հերոս Արմենակ Ուրֆանյանի զինվորն է: Նրա զինակից ընկերները՝ Ռոբերտ Աբաջյանը, Քյարամ Սլոյանը, Անդրանիկ Զոհրաբյանը քաջաբար զոհվեցին` հանուն հայրենիքի: Գևորգը քառօրյա պատերազմի ժամանակ դրսևորած խիզախության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ-ի կողմից «Գարեգին Նժդեհ» մեդալով: Նրա ծառայության ավարտին մնացել է ընդամենը 2 ամիս: Բարի՛ ծառայություն և բարի՛ վերադարձ քեզ դեպի հայրենի տուն, Գևո՛րգ ջան, Աստված միշտ պահապան լինի քեզ և մեր բոլոր զինծառայողներին: Հարգանքներով` Հովհաննես Սարգսյանից, Շիրակի մարզ, գյուղ Հայրենյաց: