Հայ աղջկա հուզիչ նամակը` իր սիրելի զինվորին
«Առաջին անգամ եմ քեզ նամակ գրում: Երբեք քեզ չեմ խոստովանել, բայց դիրքերից գրված քո նամակներին միշտ սրտատրոփ սպասում եմ: Երբևէ մտքովդ անցե՞լ է, որ ինձ գրած քո բոլոր նամակները բարձիս տակ եմ պահում, ամեն գիշեր բոլորը կարդում եմ, աղոթում եմ քեզ համար: Հիշու՞մ ես` բանակ գնալուց առաջ ինձնից սեր էիր խնդրում, իսկ ես հպարտորեն մերժում էի քեզ` ասելով, որ դու դեռ փոքր ես:
Նոր եմ հասկացել, որ միայն կայացած ու քաջ տղամարդը կարող է զենքով կանգնել սահմանին ու պաշտպանել մեր դիրքերը: Հպարտ եմ քեզնով իմ քա՜ջ զինվոր սպասում եմ, որ գաս: Առաջին անգամ եմ խոստովանում, որ սիրում եմ քեզ: Ուզում եմ իմանաս` «սպասում եմ քեզ»