Այսօր Հովաննեսը նշում է իր 19 ամյակը
Ծնունդդ շնորհավոր, ի՛մ Հովհաննես: Օրհնյալ լինի ծնունդդ, մեր զինվոր որդի: Շնորհակալ եմ, որ կաս: Քեզ նման զավակ ունենալը Աստծուց տրված ամենամեծ շնորհն է: Հայոց բանակի պանծալի զավակ, դու շարունակելու ես հզորացնել եւ սրբորեն պաշտպանել մեր ազգային բանակի փառապանծ ավանդույթները:
Սիրելի՛ որդի, եղիր առողջ, հպարտ ու երջանիկ: Աննահանջ շարունակիր քո վեհ առաքելությունը` ի շահ մեր հզոր բանակի: Թող իրականություն դառնան քո բոլոր լուսավոր իղձերն ու երազանքները:
Եվ Աստծո օրհնանքը քեզ ուղեկից լինի.. Ծնունդդ շնորհավոր, հա՛յ զինվոր, եւ բարի վերադարձ:
Մայրական ջերմ մաղթանքներս զինվորիս: