Հոկտեմբերի 12-ին Վահե Զաքարյանը կդառնար 21 տարեկան
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին քառօրյա պատերազմի անմահ հերոս Վահե Զաքարյանի ծննդյան օրն է, նա այսօր կդառնար 21 տարեկան։
Շնորհավո՛ր ծնունդդ, հերո՛ս..
Արցախում հերոսաբար զոհված տանկիստը Հրազդան քաղաքից էր, ծնողների միակ որդին, հաջողակ մարզիկ էր, կարատեիստ, բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող, մեդալակիր։ Եթե Վահեի ու նրա նման քաջերը չլինեին, մենք այսօր խաղաղ լուսաբաց չէինք ունենա։ Զորակոչվելուց առաջ Վահեին հրավիրեցին Չեխիա, կարատեի միջազգային մրցույթների, ծնողները հավատացած էին, որ որդու երազանքը կկատարվի, հայտնի մարզիկ կդառնա ու ոսկե մեդալով տուն կգա․..
Աստված հոգիդ լուսավորի...