Թիկունքիդ կանգնած եմ, ինչպես դու ես իմ թիկունքին կանգնած
Բանակ... դժվարին երկու տարիներ, որ կթվան դարեր ինձ համար: Գո՛ռս, գիտեմ, որ դու խիզախ ես, որ կդիմանաս, կհարմարվես բանակային կյանքին, եղբա՛յրս: Չմտածես, թիկունքիդ կանգնած եմ, ինչպես դու ես իմ թիկունքին կանգնած, ի՛մ հպարտություն: Զինվո՛րս, իմացի՛ ՝ դու քույրիկիդ պարծանքն ես: