Սերը քաղաքներ չի ճանաչում, չունի սահմաններ, ու անգամ հեռավորությունն ու աննկարագրելի կարոտը ոչինչ են իմ ու քո միջև, քանզի իրար ենք կապված աշխարհի ամենամաքուր սիրով ու ամենաամուր կապով...

-Բարև, աշխարհումս ունեցած ամենաթանկ մարդ։ Գրում եմ քեզ հուսալով, որ ինչ որ չափով քեզ է հասնելու կարոտս ու սերս, չնայած որ բառերն անկարող են տեղ հասցնել զգացածս։ Իմ սպասում ու իմ սպասված լույս ես քեզ այնքա՜ն բան ունեմ ասելու։ Լսի'ր։ Ամենից առաջ չհերքվող մի ճշմարտություն, որ քեզ կասեմ, անսահման եմ քեզ սիրում։ Ու դրանից բխող զգացմունքներիս շղթան անվերջ է։ Սերը քաղաքներ չի ճանաչում, չունի սահմաններ, ու անգամ հեռավորությունն ու աննկարագրելի կարոտը ոչինչ են իմ ու քո միջև, քանզի իրար ենք կապված աշխարհի ամենամաքուր սիրով ու ամենաամուր կապով։ Իմ երջանկություն, երբ մտար իմ կյանք, աշխարհն անասելի փոխվեց իմ մեջ։ Փոխվեցին օրերս, մտածելակերպս, հույզերս։ Ու ես ինքս էլ հիմնահատակ փոխվեցի։ Դու մտար իմ կյանք, առանց բարևել, աշխարհից էլ թանկ իմ հոգի։ Դու եկար ու ես հասկացա որ աշխարհն ու կյանքը գունագեղ են ու վառ, երբ դու կաս։ Իսկ դու՝ դու կաս իմ արցունքի, ժպիտի մեջ, դու իմ մեջ ես ու ես քեզ ամուր եմ պահում։ Հիշո՞ւմ ես, թե ինչքա՜ն վեճեր են եղել մեր մեջ, ու թե ինչքա՞ն է թվացել, որ վերջն է մեր սիրո։Բայց մեր սերը, այդ անասելի ամուր ու ուժեղ սերը, երբեք չի վերջանալու, որովհետև եթե նույնիսկ դու դադարես սիրել ինձ, միևնույն է միշտ ու անսահման եմ քեզ սիրելու։

Չեմ տխրելու ,որովհետև գիտեմ, որ ինքդ ես տխրելու երբ ես տխրեմ, չեմ տխրելու, որովհետև գիտեմ որ սիրում ես ժպիտս։ Չնկարագրվող կարոտս քեզ ամեն պահ մտովի գրկում է ու հանգստանում։ Դու այն ամբողջն ես, որի մասին միշտ երազել եմ։ Իմ զինվոր, միշտ հիշիր, որ հեռավորությունը ոչինչ է, երբ կաս դու, ու կամ ես, մենք մի ամբողջ մոլորակ ենք միասին, հարուստ և ուժեղ իրարով։ Ու միշտ հավատա, որ երբեք չեմ դադարելու զգալ կարիքդ ու սիրել քեզ։ Դու իմն ես ու քեզ ոչ ոքի չեմ տալու։ Կիլոմետրերը ոչինչ են այն սիրո դեմ, որը սրտումս է, այն անսահման է ու յուրահատուկ։ Երջանիկ եմ, որ դու կաս, ու որ օրս քեզանով է սկսվում ու ավարտվում։ Միշտ մնա իմ կողքին ու թույլ տուր որ ապրեմ քեզանով։ Միշտ հիշիր, որ հեռվում կա մեկը, ում յուրաքանչյուր աղոթքում դու ես։
Սիրում եմ ու անհամբեր սպասում քեզ իմ լույս։

Կարդացեք նաև


Բարի ծառայություն հա՛յ զինվոր

23 / Օգոստոս / 2017 373

Այսօր Քառօրյա պատերազմի մասնակից Արմեն ԳԱբրիելյանի ծննդյան տարեդարձն է

21 / Օգոստոս / 2017 407
Այսօր Քառօրյա պատերազմի մասնակից Արմեն ԳԱբրիելյանի ծննդյան տարեդարձն է:Ծնունդդ Շնորհավոր, անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ:

Վաղուց կարոտել եմ ես քեզ իմ մայրիկ, խոստանում եմ ետ գալ փառքով ընտանիք

19 / Օգոստոս / 2017 349

Այս թեմայով


Այսօր Քառօրյա պատերազմի մասնակից Արմեն ԳԱբրիելյանի ծննդյան տարեդարձն է

21 / Օգոստոս / 2017 407
Այսօր Քառօրյա պատերազմի մասնակից Արմեն ԳԱբրիելյանի ծննդյան տարեդարձն է:Ծնունդդ Շնորհավոր, անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ:

Այսօր մեր սիրելի զինվորի` Կորյունի ծննդյան տարեդարձն է

18 / Օգոստոս / 2017 98
Այսօր մեր սիրելի զինվորի` Կորյունի ծննդյան տարեդարձն է։ Նա դարձավ 20տարեկան։ Շնորհավորում ենք զինվոր ջան քեզ քաջառողջություն և բարի ծառայություն ենք մաղթում։

Անփորձա՛նք ծառայություն, Զինվո՛րս

25 / Հուլիս / 2017 173
Շնորհավորում եմ Համոյի 20-ամյակը...անփորձա՛նք ծառայություն, Զինվո՛րս.. Լուսանկարը և բարեմաղթանքը՝ Շողիկ Այդինյանի